Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զվարթնոց»-ի նոր տերմինալը բացվեց (տեսանյութ)

Տնտեսություն
bf51c593237502b36dc117bd4cae1adf

Երեւանում այսօր բացվեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր տերմինալը։

Արարողությանը մասնակցել են Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, օդանավակայանի սեփականատեր, արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյանը, հավատարմագրված երկրների դեսպաններ, բարձրաստիճան անձինք։

Ինչպես հայտնում է օդանավակայնի լրատվական բաժինը` նոր տերմինալի շինարարությունն իրականացվել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի(EBRD), Զարգացման ասիական բանկի եւ Ներդրումների ու զարգացման գերմանական կորպորացիայի (DEG) միջեւ վարկային համաձայնագրի շրջանակներում: Ընդհանուր ներդրումները կազմում են 320 մլն ԱՄՆ դոլար:

«Զվարթնոց»-ը նոր տերմինալի շահագործումից հետո կունենա բոլոր հնարավորությունները` տարանցիկ ուղևորներին սպասարկելու համար: Ներկայումս օդնավակայանը տարեկան սպասարկում է շուրջ 1.5 մլն ուղևոր: Ենթադրվում է, որ նոր տերմինալը կսպասարկի 3.5 մլն ուղևորի: Կավելացվի ուղեւորների գրանցման համար նախատեսված սեղանների քանակը՝ 21-ից հասցվելով 42-ի, մեկ ուղեւորափոխադրիչի փոխարեն կգործեն երկուսը: «Զվարթնոց»-ը Հարավային Կովկասում միակ միջազգային օդանավակայանն է, որ համապատասխանում է P վարկանիշին:

Նշենք որ օդանավակայանի նոր ուղևորային համալիրը կշահագործվի հոկտեմբերին: Իսկ մինչ այդ թռիչքները կիրականացվեն հին տերմինալից:

Ի դեպ, Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայությունը, չնայած «Զվարթնոց»-ից ստացված հրավերի առկայությանը, չթույլատրեց «Ա1+»-ի նկարահանող խմբին մասնակցել բացման արարողությանը` պատճառաբանելով, թե «անհրաժեշտ է նախագահի աշխատակազմի թույլտվությունը»: