Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՀ. Համաշխարհային ճգնաժամը նորից կգա

Տնտեսություն
32d00a44989e859d29897b08cb597fe2

Համաշխարհային տնտեսությունը վտանգավոր փուլ է մտել, որի ընթացքում զարգացած պետությունների տնտեսությունները կարող են կրկին հայտնվել տնտեսական անկման պայմաններում, ինչը բացասական կանդրադառնա նաև զարգացող պետությունների տնտեսությունների վրա: Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը՝ այս պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին ելույթում:


«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ նա ասել է. որ տնտեսական թույլ աճը և հսկայական ծավալների հասնող պարտքային պարտավորությունները չեն նպաստում պահանջարկի, ներդրումների ծավալների և աշխատաշուկայի աճին:


Լագարդը նշել է, որ խնդիրը բարդանում է զարգացած պետություններում պարտքի պատճառով գոյացած խնդիրները լուծելուն ուղղված քաղաքական կամքի բացակայությամբ:
ԱՄՀ-ի ղեկավարը հորդորել է միջազգային հանրության առաջնորդներին ձեռնարկել այնպիսի հրատապ համատեղ միջոցներ, ինչպիսիք վերջիններս ձեռնարկել են 2009 թվականին` համաշխարհային ֆինանսական ճգնաժամի դեմն առնելու նպատակով: