«ՄՏՍ»-ը չի վաճառվում
Իրականությանը չեն համապատասխանում լուրերն այն մասին, թե. АФК «Система» կորպորացիան «ՄՏՍ» ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը վաճառելու է France Telecom հեռահաղորդակցական խմբին: АФК «Система» կորպորացիայի միջազգային մամուլի գրասենյակի ղեկավար Վսեւոլոդ Սեմենցովը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ ընկերությունը France Telecom-ից կոմերցիոն ոչ մի առաջարկություն չի ստացել:
Ռուսական «РБК daily» պարբերականն այսօր հրապարակել էր մի հոդված, որում առանց աղբյուրներ նշելու գրված է, որ АФК «Система»-ն գործարքի ինչ-որ մտադրություններ ունի: «Մենք այդպես էլ չհասկացանք, թե որտեղի՞ց է մեր հարգարժան թերթը գտել նման հոդված գրելու առիթ եւ այդ պատճառով, մեկնաբանելու ոչինչ չունենք»,- նշեց Վսեւոլոդ Սեմենցովը:
«РБК daily» պարբերականում հրապարակված հոդվածում նշված է, որ France Telecom-ը բանակցություններ է սկսել, «ՄՏՍ» բաժնետոմսերի 52,8%-ի վաճառքի շուրջ։
«ՄՏՍ» խմբի մեջ մտնող ընկերություններից է նաեւ հայկական «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, որի կենտրոնական գրասենյակից գործարքի մասին որեւէ մեկնաբանություն չկարողացանք ստանալ: Ի դեպ, France Telecom հեռահաղորդակցական խմբի մեջ էլ մտնում է հայկական «Օրանժ» բջջային օպերատորը: