Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Նոան Երևանում կամային հաղթանակ տարավ Լեգիայի նկատմամբ (տեսանյութ)

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 խաղարկության 5-րդ տուրում Երևանի «Նոան» «Հանրապետական» մարզադաշտում 2:1 հաշվով հաղթեց Վարշավայի «Լեգիային»։

Խաղը վատ սկսվեց տանտերերի համար․ արդեն 3-րդ րոպեին Միլետա Ռայովիչը առաջ մղեց հյուրերին։ Երկրորդ խաղակեսում «Նոան» փոխեց խաղի ընթացքը․ 57-րդ րոպեին Մաթեուս Այաշը հավասարեցրեց հաշիվը, իսկ 84-րդ րոպեին Նարդին Մուլահուսեյնովիչը խփեց հաղթական գնդակը՝ օգտվելով «Լեգիայի» պաշտպանների սխալից։

«Լեգիայի» կազմում 81-րդ րոպեից խաղին մասնակցեց նաև Վահան Բիչախչյանը։

Հաղթանակից հետո «Նոան» ունի 8 միավոր և 13-րդ տեղում է՝ փաստացի ապահովելով փլեյ-օֆֆի ուղեգիրը։

Վերջին տուրում «Նոան» դեկտեմբերի 18-ին կմրցի Կիևի «Դինամոյի» հետ։