Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-12-09_17-04-05
A A
Պաշտոնական

Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում, Մեղրու և Վարդենյաց լեռնանցքներում, Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում։
 
Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-30 մետր։
 
Մասիսի, Բաղրամյանի, Էջմիածնի, Արմավիրի, Թալինի, Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։
 
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: