Բացել լրահոսը Փակել լրահոսը
judge_court_lousavor1
A A
Քաղաքականություն

100 ժամ հանրային աշխատանք՝ ֆեյսբուքյան գրառման համար

 Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը   Ստելլա Աղաջանյանին դատապարտել է 100 ժամ հանրային աշխատանքի: Պատճառը եղել է իր ֆեյսբուքյան գրառումը:
 
Ըստ մեղադրանքի՝ Ստելլա Աղաջանյանը 2022 թվականին՝ «Ֆեյսբուք» սոցիալական կայքէջով արել է ՀՀ վարչապետի  նկատմամբ բռնություն կիրառելու  հրապարակային կոչեր՝  մասնավորապես օգտագործելով՝ շան սատակ անել, ոչնչացնել արտահայտությունները։
 
Դատավճիռը բողոքարկվել է եւ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններ, սակայն ստորադաս ատյանի դատավճիռը մնացել է անփոփոխ:
 
Ստելլա Աղաջանյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի դատավճիռը փոփոխվի եւ տուգանք վճարվի, սակայն դեռ նորություն չկա:
 
Փաստաբանը ունեցել է նմանատիպ գործերով պաշտպանյալներ, սակայն երբեւէ հանրային աշխատանք չի կիրառվել:
 
Հիշեցնենք, որ հանրային աշխատանքները դատարանի նշանակած և իրավասու մարմնի որոշած վայրում չվարձատրվող, դատապարտյալի ուսումնառությունից կամ աշխատանքից ազատ ժամանակահատվածում նրա կողմից հանրության համար օգտակար այնպիսի աշխատանքների կատարումն է, որոնք չեն վտանգում նրա ֆիզիկական կամ հոգեկան առողջությունը։