Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Լեւոն Զուրաբյանի ասուլիսը ․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Ես պատասխանատու կերպով պնդում եմ, որ այս հրապարակումներն արդեն մաթեմատիկական ճշգրտությամբ ապացուցում են, որ Նիկոլ Փաշինյանը հրեշ է, որը 2019 թվականի ապրիլին եւ հունիսին ստացել է կարգավորման պլան, ի դեպ՝ ապրիլին ստացած պլանը չի հրապարակել:
Պլան, որը հաստատում էր խաղաղություն, ապաշրջափակում, միջազգային խաղաղարար ուժերի տեղակայում Արցախի ամբողջ պարագծով: Մենք ստանում էինք խաղաղություն՝ պահպանելով Քելբաջարը եւ Լաչինը։ Բայց նա մերժել է ոչ միայն այս պլանը, այլ ընդհանրապես բանակցությունները։
Այդ մերժումով մարտահրավեր է նետել ոչ միայն Ադրբեջանին, այլեւ միջազգային հանրությանը, առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Ռուսաստանին։ Այդ մերժումով, ըստ էության, նա լեգիտիմացրել է Ադրբեջանի ագրեսիան կամ պատերազմի վերսկսումը 2020 թվականին:

Մանրամասները ասուլից՝ կից տեսանյութում։