Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Զինծառայության ժամկետը կրճատում են, բայց ավելի շատ մարդ են տանելու պահեստազորայինների վարժական հավաքների. Aravot.am (տեսանյութ)

Հիմնավորելով պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կես տարով կրճատումը՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի՝ կառավարությունը մասնավորապես նշել է. «Վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ի դեմս՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի»:

«Առավոտի» տաղավարում «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով այս հիմնավորմանը՝ «Հենակետ» վերլուծական կենտրոնի նախագահ Վիտալի Մանգասարյանը մասնավորապես նշեց, թե «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցները, պաշտոնական տվյալներով, 4200-ն են. «Այսինքն՝ նրանք ունեն 4200, այսպես ասած, ավելի զինծառայող, որոնք հինգ տարով պայմանագիր են ստորագրել և պատրաստ են ծառայել զինված ուժերում, և դրա հաշվին փորձում են կրճատել բանակը և սարքեն մեկուկես տարի… Մնացած հիմնավորումներին չեմ ուզում ուղղակի անդրադառնալ, որովհետև ոչ սերժանտական ծրագիրը կապ ունի այս կրճատման հետ, ոչ էլ առավել ևս ատեստացիայի համակարգը։ Եթե ունի էլ, ամեն դեպքում՝ շատ փոքրիկ ազդեցություն ունի։ Կարևորը՝ մարդկային ռեսուրսների քանակը փորձենք հասկանալ։ Հնարավո՞ր է այդ բացը լրացնել, քանի որ մենք շատ մեծ բաց ունենք և մի մասը 25-օրյա վարժական հավաքների միջոցով ենք փորձում լրացնել այդ բացը»: Նրա կարծիքով, այս թիվը բավարար չէ, որպեսզի կարողանանք գնալ նման քայլի։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում