Բացել լրահոսը Փակել լրահոսը
Cжбжapture
A A
Քաղաքականություն

Անդրեյ Երմակը հեռացվել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի պաշտոնից

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը ներկայացրել է հրաժարականի դիմում, որն  ընդունել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի ղեկավարը իր երեկոյան անդրադարձում նշել է, որ արդեն վաղը կընդունի խորհրդակցություններ՝ աշխատակազմի նոր ղեկավարի թեկնածությանը սահմանելու համար։

Հրաժարականը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այսօր առավոտյան Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն և Հատուկ հակակոռուպցիոն դատախազությունը խուզարկություն էին իրականացրել Երմակի բնակարանում՝ Զելենսկու շրջապատում ծագած կոռուպցիոն շղթայի հետաքննության շրջանակում։ Երմակը հայտնել է, որ լիովին համագործակցել է քննիչների հետ և նրանց տրամադրել է իր բնակարանի ամբողջ հասանելիությունը։

Երմակի՝ պաշտոնը լքելու մասին Զելենսկին հայտարարել է հետևյալ ձևակերպմամբ.
«Ցանկանում եմ, որ որևէ մեկի մոտ հարցեր չմնան Ուկրաինայի հասցեին։ Այդ պատճառով այսօր կայացրել եմ մի շարք ներքաղաքական որոշումներ։ Նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը ներկայացրել է հրաժարականի դիմում»։

Երմակի հրաժարականը հաջորդեց հակակոռուպցիոն մարմինների վերջին հայտարարություններին, ըստ որոնց՝ բացահայտվել է «բարձր մակարդակի կազմակերպված հանցավոր խումբ» Ուկրաինայի էներգետիկ ոլորտում՝ ղեկավարությամբ բիզնեսմեն Թիմուր Մինդիչի։

Երմակը այս պահի դրությամբ հրաժարականի վերաբերյալ որևէ հրապարակային մեկնաբանություն չի արել։