A
A
Գևորգ Պապոյանը Ստամբուլում մասնակցել է Zero Waste Forum համաշխարհային համաժողովին
Աջակցիր «Ա1+»-ինԷկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնում է․
Այսօր Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մասնակցեցի "Zero Waste Forum" («Զրոյական թափոններ») համաշխարհային համաժողովին։
Համաժողովը միավորել էր գյուղատնտեսության ոլորտը համակարգող շուրջ երկու տասնյակ նախարարների, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքականություն մշակողների՝ նպատակ ունենալով խթանել «զրոյական թափոնների» գաղափարը համաշխարհային մակարդակով։
Միջոցառման ընթացքում կարճատև զրույցներ ունեցա Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Իրաքի գյուղատնտեսության նախարարների հետ։