Բացել լրահոսը Փակել լրահոսը
587484800_1162176906104178_3884462205338524158_n
A A
Պաշտոնական

Չոր տերևների այրելու արդյունքում օդում առաջանում է վնասակար նյութերի մեծ քանակ, որը վտանգավոր է առողջության համար

Չոր տերևների այրելու արդյունքում, օդում առաջանում է վնասակար նյութերի մեծ քանակ, որը վտանգ է ներկայացնում առողջության համար։ Տերևների այրումն արտազատում է մանր փոշիներ, ծխային գազեր և քիմիական միացություններ, հայտնում են Առողջապահության նախարարությունից։
 
⚠️Օդի աղտոտվածությունն առաջացնում է հետևյալ առողջական խնդիրները․
🟥 Շնչառական դժվարություններ (խորը շունչ քաշելիս անհարմարություն, հազ, շնչահեղձություն)
🟥 Սրտանոթային խնդիրների սրացում
🟥 Աչքերի գրգռվածություն և արցունքահոսություն
🟥 Գլխացավեր, հոգնածություն
🟥 Երեխաների մոտ՝ բրոնխիտ, ասթմայի սրացում, ուշադրության խանգարումներ
Քրոնիկ հիվանդություններով պացիենտները ավելի խոցելի են, և տերևների այրման հետևանքով առաջացած ծուխը կարող է սրացնել բրոնխային ասթման, քրոնիկ բրոնխիտը, սրտային և ալերգիկ հիվանդությունները։
✅Խորհուրդ
Տերևները և այլ բուսական մնացորդները երբեք մի այրեք․ այրման ընթացքում արտազատվող ծուխն ու վնասակար մասնիկները սրացնում են օդի աղտոտվածությունը և կարող են առաջացնել լուրջ առողջական խնդիրներ ինչպես ձեր, այնպես էլ շրջապատի համար։
💚🌱Տերևներ չայրելով դուք պաշտպանում եք ձեր առողջությունը և նպաստում մաքուր ու անվտանգ օդ ունենալուն: