Բացել լրահոսը Փակել լրահոսը
6a15b296-e6d7-4def-8a57-d1569d6cb25e
A A
Պաշտոնական

Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների մի խումբ ժամանել է Բաքու

2025 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մի խումբ ժամանեց Ադրբեջանի մայրաքաղաք։ Այս մասին տեղեկացնում են Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնից:
 
«Սա պատասխան այց է՝ 2025 թվականի հոկտեմբերի 21–22-ը Հայաստանի մայրաքաղաք կատարած ադրբեջանական պատվիրակության այցին։
 
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները շարունակում են երկխոսությունը խաղաղության օրակարգի շրջանակում, որը հաստատվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված համատեղ հռչակագրից հետո»,- ասված է հայտարարությունում։