Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Զինված ավազակային հարձակում՝ Երևանի բանկերից մեկի մասնաճյուղում (տեսանյութ)

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինված անձը ներխուժել է Շինարարների 25 հասցեում գործող բանկերից մեկի մասնաճյուղ, գրում է Shamshyan.com-ը:

Մինչ դեպքի վայր կժամանեին իրավապահները, բանկի մասնաճյուղից հափշտակել է խոշոր չափի գումար և դիմել փախուստի:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հափշտակված գումարն անցնում է 1 միլիոն դրամը:

 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ զինված անձը մտել է բանկի մասնաճյուղ, պարանոցին գցած է եղել ցուցանակ, որի վրա գրված է եղել. «Եթե փողերս չտաք, 20 վայրկյանում կտրաքացնեմ»:

Դեպքի փաստով քննչական բաժնում «ավազակային հարձակում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։