Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ընկերներից ո՞վ հուշեց Մարգարիտա Եսայանին մտնել քաղաքականություն (տեսանյութ)

2026թ․ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Ա1+»-ը սկսում է հարցազրույցների նոր շարք կին քաղաքական գործիչների հետ։ Թե ինչո՞ւ են կանայք քաղաքականությամբ զբաղվում և ինչպիսի՞ն են կանայք քաղաքականության մեջ, կբացահայտենք՝ զրուցելով նրանց հետ։

Այդ շարքի մեր առաջին զրուցակիցն է լրագրող, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Մարգարիտա Եսայանը։

«Երբ ես դարձա պատգամավոր, ի զարմանս ինձ, շատ ընդդիմադիր լրագրողներ, խմբագիրներ, թերթեր սկսեցին ինձ վրա ինչ-որ տարօրինակ հարձակումներ։ Ծաղրում էին՝ մազդ, շորդ, բառդ։ Ես ուղղակի ապշած էի, չէի սպասում նման բացասական էներգիա դեպի ինձ։ Եթե հարցնեք, թե ինչն ես ծանր տարել լրագրությունից քաղաքականություն անցնելու պարագայում, կասեմ՝ դա ամենածանրն եմ տարել»,- ասաց Մարգարիտա Եսայանը։

Վերջինս հիշեց նաև հեղափոխության օրերը, թե ինչպես են վարչապետ ընտրել Նիկոլ Փաշինյանին, ինչպես ՀՀԿ խմբակցության բոլոր անդամները դեմ են քվեարկել, միայն Ֆելիքս Ցոլակյանն է կողմ քվեարկել։ Հիշեց, որ ԱԺ մյուս խմբակցությունների հետ քննարկում էին, առաջադրել վարչապետի ևս երկու թեկնածուներ՝ Կարեն Կարապետյանին և Գագիկ Ծառուկյանին, բայց վերջին պահին երկուսն էլ հրաժարվել են։

«Բայց եթե այդ պահին մեր երկրում վարչապետ չէր ընտրվում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին լինելու։ Այդ էյֆորիայի, համաժողովրդական ոգևորության մեջ եթե մայիսին գնայինք արտահերթ ընտրությունների, Նիկոլ Փաշինյանի՝ առանց իզմերի, մտացածին ուժը կստանար 100 տոկոս։ Բայց եթե վարչապետ էր ընտրվում, ԱԺ-ում մեծամասնությունը մնում էր ՀՀԿ-ն։ Նիկոլը դա հասկացավ, և նրա հիստերիան հասավ գագաթնակետին՝ նախարարներին փողոցում թղթի վրա հանում էր»,- հավելեց Մարգարիտա Եսայանը։

Մանրամասները՝ տեսանյութում։