A
A
Հայաստանի Հանրապետության և Լեսոթոյի Թագավորության միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 12-ին, Նյու Յորքում, ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և ՄԱԿ-ում Լեսոթոյի մշտական ներկայացուցիչ Մատետե Նենան ստորագրել են Համատեղ կոմյունիկե Հայաստանի Հանրապետության և Լեսոթոյի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։