A
A
«Մեր ձևով» շարժման անդամները Վաղարշապատում ներկայացրել են Հայաստանի զարգացման իրենց տեսլականը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 8-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները չնախատեսված այցով գտնվում էին Վաղարշապատ համայնքում։ Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, շարժման անդամները այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Մայր Տաճարում մոմավառություն իրականացրեցին։ Այցի ընթացքում «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները հանդիպեցին նաև շարժմանը միացած վաղարշապատցիների հետ, ներկայացրեցին շարժման կողմից առաջարկվող` Հայաստանի զարգացման տեսլականը, պատասխանեցին վերջիններիս հետաքրքրող հարցերին։ Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ քննարկում և մտքերի փոխանակում շարժման առաջիկա ծրագրերի և անելիքների մասին։