Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վարդան Ղուկասյան
A A
Քաղաքականություն

Զարուհի Փոստանջյան․ «Վարդան Ղուկասյանի կյանքին սպառնալիք կա»

ՀՐԱՏԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2025 թվականի նոյեմբերի 6-ին Գյումրիի ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից շտապ տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ իրականացվել է կորոնարոգրաֆիա՝ կյանքի համար վճռորոշ միջամտություն։

Վիրահատությունից հետո Ղուկասյանը մնացել է հիվանդանոցում, սակայն հաջորդ օրը քրեակատարողական ծառայության աշխատակիցները պահանջել են նրան վերադարձնել հիմնարկ՝ պնդելով, թե բուժման կարիք այլևս չկա։ Նա տեղափոխվել է փակ ոստիկանական մեքենայով՝ առանց անհրաժեշտ բժշկական վերահսկման։

Պաշտպանի խոսքով՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում բացակայում են սրտաբանի և էնդոկրինոլոգի ծառայությունները, և, չնայած առողջական վիճակի ծանրությանը, նրան մերժվում է անհրաժեշտ բուժօգնությունը։ Նոյեմբերի 8-ին նույնիսկ մերժվել է Ղուկասյանի անձնական բժշկի մուտքը ՔԿՀ։

Զարուհի Փոստանջյանը հայտարարում է, որ Վարդան Ղուկասյանը արդեն երկու օր զրկված է պահանջված բուժօգնությունից, և նրա կյանքին սպառնալիք կա։ Նա կոչ է անում իրավապահ մարմիններին անհապաղ ապահովել Ղուկասյանի կյանքի ու անվտանգության պաշտպանությունը։

Փոստանջյանը տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ին, ժամը 13։00-ին, Նալբանդյան փողոցում ինքն այցելելու է քրեակատարողական հիմնարկ՝ բողոք արտահայտելու Ղուկասյանի նկատմամբ իրականացվող վերաբերմունքի դեմ։

Վարդան Ղուկասյանի պաշտպան՝ Զարուհի Փոստանջյան
9 նոյեմբերի, 2025թ.