A
A
13-ամյա Տիգրան Համբարձումյանը դարձավ շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ին13-ամյա Տիգրան Համբարձումյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների փոխչեմպիոն: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
«Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-2-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։
Շնորհավորում ենք Տիգրանին արծաթե մեդալ նվաճելու կապակցությամբ և մաղթում նոր հաջողություններ»,-նշվում է հաղորդագրության մեջ: