Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Կասեցվել է «Բրենդլիդեր» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը Կոտայքում

ԿԱՍԵՑՎՈՒՄ Է «ԲՐԵՆԴԼԻԴԵՐ»-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
 
❗️ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ժամանակ սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ են արձանագրվել «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (Կոտայքի մարզ, Նոր Հաճն):
 
Մասնավորապես՝
►արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
►սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում,
►արտադրական շինությունում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ, այդ թվում՝ լվացող և ախտահանող նյութեր,
►առաստաղների մի մասը նախագծված և կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
►բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր:
 
❌ Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ,
 
«Բրենդլիդեր» Հ/Ձ ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և հացի արտադրությունը համապատասխանեցնել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին: