Բացել լրահոսը Փակել լրահոսը
575200819_1213449207475096_4805222351820028902_n
A A
Պաշտոնական

Զգոնությունը կարևոր է․ ՆԳՆ-ից զգուշացնում են

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են․
 
Հարգելի հայրենակիցներ, երբ Ձեզ զանգահարում և ներկայանում են ԱԱԾ, Կենտրոնական կամ որևէ այլ բանկի աշխատակից և տարբեր պատրվակներով պահանջում են Ձեր բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց կողմից տրմադրած հաշվեհամարում լիցքավորել այն (Ձեզանից կարող են պահանջել կրիպտոակտիվային ծառայություն մատուցող բանկոմատներից QR կոդը նկարել և ուղարկել իրենց) մի՛ վստահեք:
 
Դրանով դուք Ձեր ֆինանասական միջոցները տրամադրում եք հանցագործներին:
 
 Ֆինանսական այս զեղծարարությունը կանխելու նպատակով Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը ակտիվ համագործակցություն է հաստատել կրիպտոտերմինալային ծառայություն մատուցող SKYLABS ընկերության հետ, որի արդյունքում հիշյալ տերմինալներով իրականացված զեղծարարությունները ամբողջովին կկանխվեն, իսկ մուտքագրված գումարը հանցագործները չեն կարողանա տնօրինել:
Հիշեք` զգոնությունը կարևոր է։