A
A
Հացահատիկով բեռնված գնացքն Ադրբեջանով Հայաստան է ուղևորվել
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի հոկտեմբերի 21-ին Ղազախստան կատարած պետական այցի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները: Համաձայն այդ հայտարարության՝ հացահատիկով բեռնված գնացքն Ադրբեջանի տարածքով շարժվել է դեպի Հայաստան։
Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ ձևակերպվել և Հայաստանի Դալարիկ կայարան է ուղարկվել 15 վագոն՝ 1048 տոննա 800 կգ ընդհանուր քաշով հացահատիկով: