Բացել լրահոսը Փակել լրահոսը
574978169_1431910912273400_1559544586052204172_n
A A
Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը և Գաբրիել Սարգսյանը դուրս են եկել ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի երկրորդ փուլ

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Գաբրիել Սարգսյանը դուրս եկան 2025 թվականի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի երկրորդ փուլ:
 
 Հայկ Մարտիրոսյանը 1.5:0.5 հաշվով առավելության հասավ Ինդոնեզիան ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Սատրիա Դուտա Չահայայի հետ:
 
 Գաբրիել Սարգսյանը 1.5:0.5 հաշվով առավելության հասավ Շրի Լանկան ներկայացնող միջազգային վարպետ Ռանինդու Դիլշան Լիանագեի նկատմամբ:
 
 Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 1:1 հաշվով ավարտեց իր հանդիպումը Եգիպտոսը ներկայացնող գրոսմայստեր Ահմեդ Ադլիի հետ և հաղթողը կորոշվի վաղը՝ արագ շախմատի թայ-բրեյքում:
 
 Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 1:1 հաշվով ավարտեց իր հանդիպումը Մալայզիան ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Մոհան Հավինի հետ և հաղթողը նույնպես կորոշվի վաղը՝ արագ շախմատի թայ-բրեյքում:
 
 Թայ-բրեյքը կմեկնարկի նոյեմբերի 3-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին: