A
A
Ոչ միայն մենք, այլև միջազգային կառույցներն են տեսնում այս ապօրինությունները ․ Լենա Մաթևոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մեր ձևով» շարժումը՝ իշխանության քաղաքականության և եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումների մասին
«Մեր ձևով» շարժման անդամ Լենա Մաթևոսյանը համոզված է, որ այսօր Հայաստանը կանգնած է իր պատմության ամենաամոթալի փուլերից մեկում։ Նրա խոսքով՝ իշխանությունը նպատակաուղղված փորձում է պառակտել եկեղեցին և հանրության մեջ խզում ստեղծել․
«Նրանք ասում են՝ արշավը ոչ թե եկեղեցու, այլ կոնկրետ անձերի դեմ է, բայց եկեղեցին մեկ մարմին է։ Երբ մարմնի մի մասին վնաս ես տալիս, ամբողջն է տուժում»։
Մաթևոսյանի կարծիքով՝ տեղի ունեցողը համակարգված քաղաքականություն է՝ պառակտված հասարակություն ունենալու նպատակով.
«Նման օրինակ տեսանք Ուկրաինայում, երբ պառակտվեց ուղղափառ եկեղեցին՝ բաժանելով հասարակությունը։ Նույն բանն է կատարվում նաև այստեղ»։
Խոսելով վերջին օրերի ձերբակալությունների մասին՝ նա նշեց, որ եթե այս գործընթացը շարունակվի, ապա «յուրաքանչյուր երկրորդը կարող է կալանավորվել պարզապես արտահայտվելու համար»։
Մաթևոսյանը ընդգծեց, որ ոչ միայն իրենք են տեսնում ստեղծված իրավիճակը, այլև միջազգային կառույցները, որոնք արդեն արձագանքում են․
«Եթե նախկինում նրանք կարծես կանաչ լույս էին տվել իշխանությանը գործելու, հիմա ցույց են տալիս, որ այս ամենը չի կարող անսահմանափակ լինել։ Մի կետում ապօրինությունը պարզապես կավարտվի»։
Նա նաև անդրադարձավ հոսանքի սակագնի շուրջ ընթացող քննարկումներին՝ նշելով, որ կառավարությունը «թողել է հարցը ընտրություններից առաջ՝ քաղաքական նպատակներով օգտագործելու համար»։
«ՀԷՑ-ի սակագնի հարցը դեռ հինգ ամիս առաջ էինք բարձրացրել, սակայն պատասխանն էր, որ կվերանայեն տարեվերջին։ Ինչու՞ կառավարությունը մերժեց, ըստ մեր կանխատեսումների, քանի որ ընտրություններից առաջ իրենք մի «խայծ» կսարքեն, կէժանացնեն սակագինը և իրենք էլ «լավամարդ» կլինեն, — նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում