Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պարզ է, որ միջազգային կազմակերպությունները սատարում են այսօրվա իշխանություններին. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

-Պարո՛ն նախագահ, թեև դատական նիստն է մեկնարկելու, ամեն դեպքում չենք կարող չհարցնել Դավիթ Համբարձումյանի կալանավորման դրվագի մասին: Օրինաչափությունն այս պարագայում պահպանվեց. ընդդիմադիր գործիչ է կալանավորվել: Ձեր դիտարկումները:
 
-Մենք այդ առիթով` դատավճռից անմիջապես հետո, հայտարարություն ենք տարածել, որտեղ մեկ անգամ ևս ընդգծել ենք, որ Հայաստանի դատական համակարգը քաղաքականացված է, և դատավճիռները կախված են մեկ անձի կամքից։ Ակնհայտ է, որ ամբողջ դատավարության ընթացքում որևէ լուրջ ապացույց չի ներկայացվել՝ կապված Դավիթ Համբարձումյանի կողմից հանցավոր գործունեության հետ, բացի դրանից, այդ հոդվածով աննախադեպ ժամկետ է կիրառվել: Բնականաբար, այդ ժամկետը կիրառվել է, որպեսզի որևէ կերպ համաներումը չազդի այդ պատժամիջոցի վրա:
 
-Պարո՛ն նախագահ, և մի դիտարկում՝ ինչո՞ւ արևմտյան կառույցները, միջազգային կառույցները պահպանում են իրենց լռության ուխտը և ձայն չեն հանում, բացառությամբ մի քանի անհատների և մի քանի կազմակերպությունների:
 
-Շատ պարզ է, որովհետև նրանք սատարում են այսօրվա իշխանություններին: Ոչ թե սկզբունքներով են շարժվում, այլ շահով են շարժվում:
 
-Ամեն դեպքում, երբ որ շփվում էիք արևմտյան պաշտոնյաների հետ, ս՞ա էր իրենց պատկերացրած ժողովրդավարությունը:
 
-Ոչ: