A
A
Օրենսդրական փոփոխություններ՝ անչափահասների անվտանգության համար․ սառը զենքի կրելը, վաճառքը կամ վաճառքի մեջ ներգրավելն արգելվում է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆերքին գործերի նախարարության նախաձեռնությամբ կատարված մի շարք օրենսդրական փոփոխություններով արգելվում է 18 տարին չլրացած անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքին նմանվող և արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքը, այդ առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքի մեջ ներգրավելը, ինչպես նաև 16-ից 18 տարեկան անձանց կողմից դրանք կրելը, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Անչափահասների շրջանում հանցավորության մակարդակի նվազեցումը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է՝ նպատակ ունենալով նրանց զերծ պահել արատավոր երևույթներից, կանխել նրանց կողմից կատարվող իրավախախտումներն ու հանցագործությունները։