Բացել լրահոսը Փակել լրահոսը
Եղանակ
A A
Պաշտոնական

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով

Հյուսիս արևմուտքից ցուրտ ճակատի անցմամբ պայմանավորված հոկտեմբերի 29-ի ցերեկն առանձին շրջաններում, 30-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին լեռնային շրջաններում 30-ի գիշերը տեղումները կլինեն ձյան և թաց ձյան տեսքով, հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
 
Օդի ջերմաստիճանը հանրապետության շրջանների մեծ մասում կնվազի 6-9 աստիճանով: