Բացել լրահոսը Փակել լրահոսը
572365037_1206884994798184_2962149520726630681_n
A A
Պաշտոնական

Օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր. 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները ժամը 12։30-ի դրությամբ շարունակվում են։
 
Աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և մարզի Համայնքային ոստիկանության հինգ բաժիններից՝ շուրջ 150, և Փրկարար ծառայությունից՝ 150 ծառայող, ինչպես նաև՝ կինոլոգներ։ Օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր և տեխնիկական այլ միջոցներ։
 
Որոնումներին մասնակցում են նաև Ծափաթաղ գյուղի, մերձակա բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր բնակավայրերից շուրջ 200 կամավոր։