A
A
Անօրինական միջոցներով օրինականություն չի կարող հաստատվել․ Սաքունց
Աջակցիր «Ա1+»-ինՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի գրառումը․
Հիշեցի, թե ժամանակին Արթուր Բաղդասարյանի և Մեծ Բրիտանիայի դիվանագետի առանձնազրույցի գաղտնի տեսաձայնագրությանն ինչպես արձագանքեց Ռ.Քոչարյանը, որն այդ ժամանակ ՀՀ նախագահի պաշտոնն էր զբաղեցնում:
Ոչ թե, որ անթույլատրելի է նման միջամտությունը, այլ, որ անգամ պետական դավաճանություն կարելի է որակել:
Հիմա իշխանությունը, իրավապահ մարմինները, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հստակ ուղերձ պետք է տան ապօրինի գաղտնի կերպով կատարված յուրաքանչյուր տեսաձայնագրության և դրանց հրապարակման խայտառակ դեպքերի վերաբերյալ:
Իրավական պետություն ասվածը վերացական հասկացություն չի, այլ ամեն մի կոնկրետ դեպքում այն հաստատման, պահպանման, երաշխավորման կարիքն ունի:
Քանիցս ասել եմ, ու պնդում եմ, անօրինական միջոցներով օրինականություն չի կարող հաստատվել:
ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՊԵՍ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԴԻՄԱԳՐԱՎԵԼ, ԿԱՆԽԵԼ ԻՐԱՎԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ:
ԱՄԵՆԱԱԶՆԻՎ ՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՊԱՏԱԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՐԴԱՐԱՑՆԵԼ ՄԻՋՈՑԻ ՈՉ ՕՐԻՆԱԿԱՆ ԼԻՆԵԼԸ:
Դրան հասնելու համար պետք է ձևավորել կարողունակ, իրավունքի գերակայության սկզբունքի հիման վրա կրթված, պատրաստված և մասնագիտացված, արդյունավետ՝ հաշվետու և թափանցիկ գործող պատասխանատու պետական կառույցներ և ինստիտուտներ: