Բացել լրահոսը Փակել լրահոսը
566265373_122146589468862548_1258517322422875154_n
A A
Պաշտոնական

Գյումրիի քաղաքապետարանը վաղը շարունակելու է իր բնականոն աշխատանքը․ հայտարարություն

Գյումրիի քաղաքապետարանից հայտնում են․

Գյումրու քաղաքապետարանը տեղեկացնում է քաղաքացիներին, որ չտրվեն սադրանքների։
 
Քաղաքապետարանը կոչ է անում պահպանել հանգստություն և չհետևել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների որոշ սադրիչ հայտարարություններին։
 
Չնայած այսօր տեղի ունեցած ճնշումներին և ռեպրեսիվ գործողություններին` քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ, քաղաքապետարանը վաղը շարունակելու է իր բնականոն աշխատանքը։
 
Մենք վստահ ենք, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ շուտով վերադառնալու է իր աշխատանքին։