Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Անասնագլխաքանակը կրճատվել է 4 անգամ՝ ջրի և խոտի բացակայության պատճառով»․ Ամասիայի բնակիչ (տեսանյութ)

«ՍԵԼՍՈՒ» ՍՊԸ-ն ցանկանում է Ախուրյանի վտակ Հորթաջուր գետակի վրա Փոքր Հիդրոէլոկտրակայան կառուցելու համաձայնություն ստանա։ Այդ նպատակով Ամասիայի համայնքապետարանը մինչ բուն հանրային քննարկումը նշանակելը ծանուցման հանդիպում էր կազակերպել Ամասիայի համայնքապետարանի նիստերի դահլիճում։ Համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը իր խոսքում մեկ անգամ ևս շեշտեց, որ սա հանրային քննարկում չէ, այլ բնակիչներին ծանուցելու հանդիպում։

Ընկերության սեփականատեր Հովհաննես Տոնոյանի խոսքով՝ ստացած էլեկտրաէներգիան օգտագործելու են սեփական կարիքների համար, որի դիմաց պատրաստակամ են համայնքում մի շարք սոցիալական ծրագրեր իրականացնել, օրինակ ճանապարհ վերանորոգել, հոգալ որոշ ուսանողների ուսման վարձը և այլն։

Հավաստիացրեց, որ ՓՀԷԿ-ի կառուումն ու շահագործումը շրջակա միջավայրին վնաս չի պատճառելու։

Քաղաքացու ձայնը Citizen's voice