Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան 1
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-նաշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում:

Այդ մասին հայտնում են Կառավարությունից։
 
Հոկտեմբերի 19-ին վարչապետը Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա կգտնվի Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը, որը տեղի կունենա Լևոն XIV-րդ Պապի հանդիսապետությամբ:
 
Այցի շրջանակում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի առանձնազրույցը:
 
Տեղի կունենա նաև ՀՀ վարչապետի հանդիպումը Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պառոլինի հետ: