Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capգհգture
A A
Հասարակություն

Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը

Մանկավարժական համալսարանում առավոտից քննչական գործողություններ են եղել, հայտնել է մանկավարժականի մամուլի խոսնակ Դիանա Մարկոսյանը:

Նրա խոսքով՝ ռեկտորը հրավիրվել է հարցաքննության այսօր եւ իրավաբանական ծառայության ղեկավարի ուղեկցությամբ մեկնել է հակակոռուպցիոն կոմիտե: Պրոռեկտորն  առավոտյան իր տնից է հրավիրվել նա գնացել է, դեռևս չի վերադարձել: 

Ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորներից մեկը։

Նշվում է, վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ: Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ: