Բացել լրահոսը Փակել լրահոսը
11_1
A A
Քաղաքականություն

Փաստաբան Կոչուբաևը 2 ամսով կալանավորվեց

ՔԿ-ից հայտնել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալման պատճառը

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ):»,-հայտնեցին կոմիտեից:

Դատարանը բավարարել է ՔԿ միջնորդությունը. Կոչուբաևը կալանավորվել է 2 ամսով։

Նշենք, որ Ա. Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած գրառման համար: Մասնավորապես՝ անդրադառնալով Մկրտիչ Սրբազանին կալանավորելու հանգամանքին՝ փաստաբանը նշել էր, որ «հոգին սատանային վաճառած քննիչների, դատախազների, դատավորների պատիժը երկնային է լինելու և աղոթում է Տիրոջը, որպեսզի նրանց չների և պատիժը քավեն սերունդներով»։ Փաստաբանը նաև կոշտ այլ արտահայտություններ է արել քննիչների, դատախազների ու դատավորների հասցեին՝ առանց որևէ մեկի անունը նշելու:

Նրա փաստաբան Աբգար Պողոսյանը նշել է, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունն արշավ է ողջ փաստաբանական համայնքի դեմ։