Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb (22)
A A
Պաշտոնական

Գեղարքունիքի մարզի ոստիկանները բացահայտեցին դանակահարության դեպքը

Հոկտեմբերի 9-ին «Գավառ» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ ժամը 23-ի սահմաններում «որովայնի և կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գավառ քաղաքի Արծրունի եղբայրների փողոցի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ: Նրա վիճակը բժիշկները գնահատել էին ծանր:

Գեղարքունիքի քրեական և Գավառի համայնքային ոստիկաններին տուժածը հայտնել էր, թե վնասվածքը ստացել է ձիուց երկաթների վրա ընկնելու հետևանքով, ինչը, սակայն, իրավապահներին հավատ չէր ներշնչել:

Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների հետ իրացնելիս պարզվել էր, որ 24-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքը ստացել է Գավառ քաղաքի Բոշնաղյան փողոցում, որտեղ ծագած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է Անդրանիկի փողոցի բնակիչ 27-ամյա տղամարդը:

Հոկտեմբերի 10-ին նրա նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում:

Հետագա միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 14-ին Գեղարքունիքի քրեական ոստիկանները դանակահարողին հայտնաբերեցին Սևան քաղաքի Աբովյան փողոցում և ձերբակալեցին։

Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: