A
A
ԲԸՏՄ-ն կասեցրել է Արմավիրում գործող բետոնահանգույցի գործունեությունը՝ բնապահպանական խախտումների համար
Աջակցիր «Ա1+»-ինԲԸՏՄ-ն կասեցրել է բնապահպանական նորմերի խախտմամբ շահագործվող բետոնահանգույցի գործունեությունը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում գործող բետոնի, սալահատակների, բլոկների արտադրությամբ զբաղվող «ԱՄՐԱԿ» ԲԲԸ-ում։
Պարզվել է, որ Ընկերությունը գործունեության ընթացքում բետոնահանգույցը շահագործում է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։
Տեսչական մարմնի Արմավիրի բաժնի պետի որոշմամբ բետոնահանգույցի շահագործումը կասեցվել է։