Բացել լրահոսը Փակել լրահոսը
ատրճանակ կրակոց
A A
Հասարակություն

Սպիտակ քաղաքում վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել. 7 անձ ձերբակալվել է

Ոստիկանությունը հոկտեմբերի 14-ին ահազանգ է ստացել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում կրակոցների մասին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ 7 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է և ներկայացվել Քննչական կոմիտե։

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ հնչել են կրակոցները։ 

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։