Արամուսում ամուսիններին կյանքից զրկելուց հետո տղամարդը Զովաշեն գյուղի դաշտամիջյան հատվածում կյանքից զրկել է ևս 2 հոգու՝ 49-ամյա տղամարդու և 41-ամյա կնոջ
Աջակցիր «Ա1+»-ինSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արամուսում ամուսիններին սպանելու մեջ մեղադրվողը սպանել է ևս 2 հոգու հրազենի գործադրմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա կրակոցներ է արձակել Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում հաշվառված 46-ամյա Վահե Մարտիրոսյանի և Երևանում հաշվառված 44-ամյա Մարինե Հայրապետյանի ուղղությամբ: Վերջիններս տեղում մահացել են:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեպքից ժամեր անց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչների հետ Կոտայքի մարզում հայտնաբերել ու վնասազերծել էին Արամուս գյուղում ամուսիններին սպանելու մեջ կասկածվողին:
Կասկածյալը հայտնաբերվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններով: