Բացել լրահոսը Փակել լրահոսը
565120742_3442293962612820_4000268623895000086_n
A A
Պաշտոնական

Շենգավիթի նախկին թաղապետը որոշել է դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի հայտարարությունը․

Ես՝ Ռազմիկ Մկրտչյանս, տեղեկացնում եմ, որ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին որոշում եմ կայացրել դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Վերջին ամիսներին առավել քան երբևէ զգացել եմ Շենգավիթի բնակիչների անկեղծ աջակցությունն ու հավատը։
Դա ամենամեծ գնահատականն է, որը կարող է ստանալ յուրաքանչյուր պատասխանատու մարդ։

Հպարտություն է լինել համայնքի մի մաս, որտեղ վստահությունը ձևավորվում է գործով, իսկ միասնությունը՝ փոխադարձ հարգանքով։

Հարգանքով՝
Ռազմիկ Մկրտչյան