Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Ընտրությունից ընտրություն գալիս են, սուտ խոստումներ տալիս ու գնում». Որոտանի խնդիրները (տեսանյութ)

Գորիսի համայնքի Որոտան գյուղում գործող վեց բազմաբնակարան շենքերից շատերը անմխիթար վիճակում են․ տանիքներից ջուրը թափվում է բնակարաններ։
 
Բնակիչները համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ հանդիպման ընթացքում բարձրացրել են շենքերի վերանորոգման անհրաժեշտության հարցը։ Ղեկավարը նշել է, որ տեղում լսում է բոլոր առաջարկներն ու փորձում հնարավորինս լուծումներ գտնել։
 
Բացի բնակելի շենքերից, անմխիթար վիճակում են նաև վարչական շենքը և հանդիսությունների սրահը։ Բնակիչների խոսքով՝ գյուղում բացակայում է հավաքների և միջոցառումների համար հարմար վայր, ինչի հետևանքով դժվարություններ են առաջանում ինչպես ուրախ, այնպես էլ վշտալի դեպքերի ժամանակ։
 
Որոտանի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանը նշում է, որ սրահն առկա է, սակայն ժամանակի ընթացքում մի շարք տեխնիկական խնդիրներ են կուտակվել։
 
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խոսքով՝ առաջիկայում նախատեսվում է վերանորոգել Բարձրավան գյուղի վարչական նստավայրը, որից հետո ծրագիր կկազմվի նաև Որոտանի վարչական շենքի նորոգման համար։ Իսկ հանդիսությունների սրահի վերականգնման հստակ ժամկետներ դեռ չկան։