Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-10-13_12-55-41
A A
Հասարակություն

Գազայում պահվող բոլոր 20 գերիները հանձնվել են ԿԽՄԿ-ին

Իսրայելական բանակը հաստատել է, որ Գազայում պահվող բոլոր 20 գերիները հանձնվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, հաղորդում է BBC-ն: 

Կարմիր խաչը նրանց կփոխանցի իսրայելական բանակին։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն այսօր ավելի վաղ հրապարակել էր 20 պատանդի ցուցակ, որոնց նախատեսում էր ազատ արձակել: Նրանք Գազայում էին պահվում 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումներից ի վեր։ Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում հազարավոր մարդիկ են հավաքվել՝ պատանդների ազատման լուրերի սպասումով։ Պատանդների դիմաց Իսրայելը պատրաստվում է ազատ արձակել 250 պաղեստինյան բանտարկյալի և ավելի քան 1700 կալանավորի։