Մակրոնը կրկին նշանակել է Լըկորնյուին Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկին նշանակել է Սեբաստիան Լըկորնյուին վարչապետի պաշտոնում՝ դադարեցնելով մի քանի օր տևած քաղաքական անորոշությունն ու լարված բանակցությունները։
Ինչպես հայտնում է Euronews-ը, որոշումը կայացվել է Ֆրանսիայի հիմնական քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններից հետո։ Ելիսեյան պալատը շեշտել է, որ հանդիպումը «պետք է դառնա կոլեկտիվ պատասխանատվության պահ»։
Լըկորնյուի վերանշանակումը համարվում է վճռորոշ պահ Մակրոնի նախագահության համար, որը տևելու է մինչև 2027 թվականը։ Վարչապետը պետք է մինչև հոկտեմբերի 13-ը ներկայացնի երկրի բյուջեի նախագիծը։
Հիշեցնենք՝ Լըկորնյուն հրաժարական էր տվել կառավարության նոր կազմի հրապարակումից ժամեր անց՝ քննադատելով կուսակցություններին փոխզիջումների բացակայության համար։ Նրա անսպասելի հեռացումը խորացրել էր Ֆրանսիայի քաղաքական ճգնաժամը և ընդդիմության շրջանում նոր ընտրությունների պահանջները։