Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Որակի նշան»՝ վեց տարվա հաջողությունների պատմություն և նոր ծրագրեր Հայաստանում

«Որակի նշան» ընկերությունը՝ հաջողության ուղու 6 տարիներ և նոր նախաձեռնություններ

«Որակի նշան» ընկերությունը, լինելով ընդամենը վեց տարեկան, կարճ ժամանակում կարողացել է ձևավորել վստահելի բրենդ և հաստատուն տեղ զբաղեցնել որակի գնահատման ու մրցանակաբաշխությունների ոլորտում։ Ընկերության կազմակերպած ամենամյա մեգանախագծերն ու մրցանակաբաշխությունները առանձնանում են թե՛ իրենց ծավալով, թե՛ աշխարհագրությամբ։

Ընկերության ծրագրերի ղեկավար Արտակ Բաղունցի խոսքով՝ 2019 թվականից «Որակի նշան»-ը իրականացնում է տարբեր մրցանակաբաշխություններ, իսկ 2022 թվականից դարձել է INTERNATIONAL QUALITY մեծ ընտանիքի անդամ։ Այդ նույն տարում մեկնարկեցին միջազգային մրցանակաբաշխությունները՝ Դուբայում, Փարիզում և Մոնակոյում։

Վերջերս Դուբայում կայացել է «Միջազգային Որակի Նշան Դուբայ–2025» (International Quality Mark Dubai 2025) մրցանակաբաշխությունը, որն իրականացվել է ՀՀ ԱՄԷ-ում դեսպան Կարեն Գրիգորյանի մասնակցությամբ։

Միջոցառման մասնագիտական խորհուրդը՝ անկախ հանձնաժողովի և լրագրողական ուսումնասիրությունների հիման վրա, գնահատել է տարբեր ոլորտների գործունեությունը, անցկացրել սոցիոլոգիական հարցումներ, և լավագույնները պարգևատրվել են «Որակի նշան» մրցանակներով ու հավաստագրերով։

Մրցանակների են արժանացել ոլորտային առաջատար ընկերություններ, գործարարներ, բժիշկներ, կրթական հաստատություններ, համայնքային ղեկավարներ ու հանրային ծառայողներ։ Դրանց թվում են՝
Արայիկ Ներսիսյան (Լոռի Բերդ խոշորացված համայնք), Ռոբերտ Ազարյան («Հայոց տուն»/«Армянский дом»), Աղվան Բարսեղյան և Գարիկ Հովհաննիսյան («Այգ Գրուպ»), Արարատ Կարապետյան («Կապանի ճանապարհների շինարարական և շահագործման» ՍՊԸ), Վահե Սմբատյան («Լեգե Արտիս» կլինիկա), Անդրեյ Հայրիյան (BSCOSMO բիզնես ակումբ), Սուրեն Սահակյան («Էկո Կլիմ»), Վահե Ղազարյան («Սուր անկյուն» հաղորդում), Սիրակ Սիրականյան (Մարտունու ԲԿ), Մարատ Եղիազարյան («ArmTrade»), Պերճ և Գոռ Սարգսյաններ («Top Med»), Վահագն Խաչատրյան (Full Service Consulting), Վահե Սարգսյան և Վազգեն Նազարյան («Eagles»), Խաժակ Սարգսյան («Դոլմա» ռեստորան), Էդվարդ Հարությունյան («My Space» անշարժ գույքի ընկերություն)։

Գրան Պրի մրցանակին արժանացել է «Էրեբունի» բժշկական ակադեմիա հիմնադրամը՝ ի դեմս բժշկական գիտությունների դոկտոր Ալինա Մաքսիմի Քուշկյանի։

Միջոցառման գործընկերն էր «Այգ Գրուպ» կաթնամթերքի ընկերությունը։

«Որակի նշան» ընկերությունը և BSCOSMO միջազգային բիզնես ակումբը այս տարվա դեկտեմբերի 5–7-ը պատրաստվում են կազմակերպել Հայաստանում նախադեպը չունեցող «Որակի Նշան–Էքսպո–2025» ցուցահանդես–վաճառքը, որի նպատակն է սպառողներին ներկայացնել այն ընկերություններին, որոնք համապատասխանում են անվտանգության և բարձր որակի չափանիշներին։

Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է «Այգ Գրուպ» ընկերությունը։

«Որակի նշան»-ը շարունակում է իր առաքելությունը՝ վերարժևորելով աշխատանքի, նվիրվածության և մասնագիտական վաստակի իրական արժեքը՝ ապացուցելով, որ որակը խոսում է ինքն իր անունից։