A
A
Ադրբեջանը վերստին Հայաստանից պահանջում է փոխել Սահմանադրությունը, կիրառում «Զանգեզուրի միջանցք» տերմինը
Աջակցիր «Ա1+»-ինԲաքուն վերստին Երևանից պահանջում է փոխել Սահմանադրությունը: Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը թյուրքական պետությունների կազմակերպության նիստում հայտարարել է, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը վերացնի «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք ամրագրված են Սահմանադրության մակարդակով», հայտնում է Ազատությունը։
Ադրբեջանը պահանջում է Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագիրը, որտեղ հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի մասին: Հայաստանը բազմից հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի հարևան երկրից:
Իշխանությունները հայտարարել են նոր Սահմանադրություն ընդունելու մասին, սակայն շեշտելով, որ դա չեն անում Բաքվի պահանջը կատարելու համար: