Սերունդը սերունդ է կրթում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆոր խոսք կրթության մեջ․ «Սերունդ» ծրագիրը՝ հուսալի ուղեկից երեխաների ապագային
Նոր խոսք, նոր մոտեցումներ, նորովի ընտրված շփումներ, ավելի վստահելի և հուսալի գործընկերներ․ արդեն հինգերորդ տարին է, ինչ այս արժեքներով գործում է «Դասավանդիր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի «Սերունդ» ծրագիրը։
Ծրագիրը համագործակցում է Երևանի 11 դպրոցների և չորս մարզերի կրթօջախների հետ՝ ձևավորելով նոր սերնդի ուսուցիչների թիմ, որոնք ոչ միայն գիտելիք են փոխանցում, այլև դառնում են աշակերտների վստահելի ընկերներն ու հոգեբանական աջակիցները։
Մրցութային ընտրությամբ հավաքագրված մասնագետները երկու տարվա ընթացքում ուսուցանում են սահմանամերձ և պատերազմ տեսած համայնքների դպրոցներում՝ այնտեղ բերելով լույս, հավատ և հույս։ Նրանց ներկայությամբ դասարաններում մարում են թախիծն ու հուսահատությունը, իսկ երեխաների աչքերում ծագում է վաղվա օրվա բարի լույսը։
Հինգ տարի շարունակ ծրագիրը ապացուցում է իր արդյունավետությունը՝ հաստատելով, որ կրթությունը կարող է փոխել ոչ միայն գիտելիքը, այլև մարդուն։