Բացել լրահոսը Փակել լրահոսը
558974009_1402131911917967_1608381521795520182_n
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականները հաղթանակով են մեկնարկել 2025 թվականի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում

Հայաստանի հավաքականները հաղթանակով մեկնարկեցին 2025 թվականի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Լիտվայի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել Շանթ Սարգսյանը (1-ին խաղատախտակ) և Արամ Հակոբյանը (4-րդ խաղատախտակ):

Կանանց հավաքականը նույնպես 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Էստոնիայի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ են տարել Մարիամ Մկրտչյանը (2-րդ խաղատախտակ) և Սուսաննա Գաբոյանը (4-րդ խաղատախտակ):

2-րդ խաղափուլը կմեկնարկի հոկտեմբերի 6-ին՝ Հայաստանի ժամանակով 15:00-ին: