A
A
Թբիլիսիում լարված իրավիճակ է. ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԹբիլիսիի նախագահական նստավայրի մոտ իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Ցուցարարները փորձում են մտնել Օրբելիանի փողոցում գտնվող նախագահական նստավայր, տեղում կոտրված է ցանկապատը։ Ոստիկանությունն օգտագործում է ջրցան մեքենաներ և պղպեղի սփրեյ՝ ցուցարարներին հետ մղելու համար։
Ընդդիմադիրների մի մասը բարիկադներ է կառուցում, կան բախումներ և տուժածներ։ ՆԳՆ-ն դեռ չի հայտնել ձերբակալվածների ստույգ թիվը։