A
A
Մարտիրոս Սարյանի «Հայաստան» նկարը՝ մայրաքաղաքի սրտում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄայրաքաղաքի հենց սրտում՝ Սարյան փողոցից դեպի Կոմպոզիտորների միության շենք տանող աստիճաններն այսուհետ ներկայանալու են սարյանական գույներով, որտեղ պատկերված է մեծանուն նկարչի հանրահայտ «Հայաստան» կտավը: «Սարյանի աստիճաններ» անունը կրող նախագիծը կյանքի է կոչվել Երևանի Կենտրոն վարչական շրջանի և «Կերոն» զարգացման հիմնադրամի համատեղ ջանքերով: Երեկոյի ընթացքում հարյուր ձեռագործ կավե սալիկներով «Մանե Թայլս»-ի թիմը պատրաստեց աստիճանների խճանկարը, որը նվիրվեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին: Երեկոյի երաժշտական մասն ապահովեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: