Բացել լրահոսը Փակել լրահոսը
794df7b8-3476-4c26-a993-a5bdfbc24551
A A
Պաշտոնական

Ստեփանավանի ԲԿ-ն միացել է արյունատվության արշավին

Ստեփանավանի բժշկական կենտրոնը միացել է Առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից կազմակերպված արյունատվության արշավին։
 
Էստաֆետը բժշկական կենտրոնը ստացել էր Մեդլայն Կլինիկ բժշկական կենտրոնից, սիրով ընդունել ու անցել կազմակերպչական աշխատանքներին, հայտնում են ԲԿ-ից։
 
«Արյան պաշարների համալրման կարևոր նախաձեռնության կոչին միացել են բժշկական կենտրոնի բուժանձնակազմը, համայնքապետարանի ու ուժային կառույցների աշխատակիցներ, համայնքի բնակիչներ։ Արշավն իրականացրել են Արյան բանկի Վանաձորի բաժանմունքի մեր կոլեգաները»