Բացել լրահոսը Փակել լրահոսը
558947746_1201302162034401_5242936509703684697_n
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը հաղթեց Պրագնանանդային և ապահովեց տեղը հաջորդ տարվա Grand Chess Tour-ում (տեսանյութ)

Շնորհավորանքներ Լևոն Արոնյանին 🎉։

Հայ գրոսմայստերը հաղթեց Հնդկաստանի երիտասարդ տաղանդ Պրագնանանդա Ռամեշբաբուին՝ երեք փուլի գերազանցությամբ։

Այս հաջողությամբ Արոնյանը երաշխավորեց երրորդ տեղը Grand Chess Tour-ի ընդհանուր հաշվարկում և արդեն իսկ ապահովեց իր մասնակցությունը հաջորդ տարվա մրցաշարին։

Նա հաղթանակ է տարել երկու արագ և մեկ բլից պարտիայում՝ անհրաժեշտ միավորները հավաքելով և վաղաժամկետ ամրագրելով իր հաղթանակը։ Թեև արդյունքը արդեն վճռված է, առաջիկայում Արոնյանը և Պրագնանանդան դեռ պետք է անցկացնեն երեք բլից պարտիա։