Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻԵԴ
A A
Հասարակություն

Եվրոպական դատարանը Բաքվից հայ գերիների մասին հաշվետվություն է պահանջում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պահանջում է Ադրբեջանից Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների պահման և առողջական վիճակի մասին հաշվետվություն ներկայացնել՝ վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 4-ը, գրում է Ազատությունը։

Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն «Ազատությանը» փոխանցեց, որ դեռևս հուլիսին ադրբեջանական կողմը միջնորդել էր վերացնել հաշվետվություն ներկայացնելու իր պարտականությունը: Սակայն Հայաստանի կառավարության և Եվրոպական դատարանում գերիների ներկայացուցիչների առարկություններից հետո դատարանն ի վերջո մերժել է Ադրբեջանի միջնորդությունը և պարտավորեցրել Բաքվին հայ գերիների մասին տեղեկություն ներկայացնել:

Իրավապաշտպանը նշում է, որ, իհարկե, տրամադրվող տեղեկատվությունը կազմվում է հենց Ադրբեջանի իշխանությունների կողմից, և բազմաթիվ անգամներ արձանագրել են կեղծված տվյալների տամադրում, բայց անգամ այդ հատվածական տեղեկությունների հիման վրա կարող են որոշակի դիտարկումներ անել:

«Անգամ տեսնենք ոնց են մեր գերիները, ուրիշ բան չեն ասի, գոնե մի հատ տեղեկություն՝ ոնց են էդ մարդիկ: Գոնե էդ մարդկանց գոյությունը պահեն, որ մինչև տեսնեն ինչ են անում՝ հետ են գալիս, չեն գալիս», - «Ազատության» հետ զրույցում ասաց գերիներից մեկի հարազատը: